Ներդրողները կքննարկեն տնտեսական ճգնաժամի ազդեցությունը
Այսօր Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի կունենա Զարգացող շուկաների ներդրողների կլոր սեղան, որը կնախորդի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին:
Կլոր սեղանի աշխատանքներին կմասնակցի և ելույթով հանդես կգա ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Զարգացող շուկաների ներդրողների կլոր սեղանին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարիհի տարբեր մայրցամաքների երկրներից ժամանած ավելի քան 200 տնտեսական փորձագետներ, հանրահայտ կազմակերպությունների և ընկերությունների ներկայացուցիչներ:
Կլոր սեղանին նախատեսվում է քննարկել զարգացող շուկաների վրա գլոբալ տնտեսության անկման ազդեցությունը: Միջոցառման կազմակերպման առաջնային նպատակը` տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած մարտահրավերներին դիմակայելու համար կարճաժամկետ և երկարաժամկետ ներդրումային ծրագրերի շրջանակում նոր գաղափարների, առաջարկությունների և նախագծերի բացահայտումն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել