HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պուտինը գազային կոնֆլիկտի մեջ մեղադրում է Բուշին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ամերիկայի նախկին նախագահ Ջորջ Բուշը նույնպես մեղավոր է Ուկրաինայի հետ հետ առկա գազային կոնֆլիկտի մեջ, որի պատճառով Եվրոպայի մեծ մասը մնացել էր առանց գազի: Այս մասին ասել է Պուտինը Բլումբերգ գործակալությանը տված հարցազրույցում: Վարչապետը բացատրել է, որ Ամերիկան տարաշաշրջանում ստեղծել է քաղաքական քաոս: Ի հակադրություն Ռուսաստանի, Ջ. Բուշի ադմինիստրացիան պաշտպանում էր Ուկրաինայի և Վրաստանի ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու ցանկությունը և պատրաստվում էր Չեխիայում և Լեհաստանում  տեղակայել հակահրթիռային պաշտպանության համակարգեր: «Այն ամենը ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում վերջին տարիների ընթացքում մեծ հաշվով ԱՄՆ-ի և Եվրոպայի գործունեության արդյունքն է, որոնք պաշտպանում էին նրան»,- հայտարարել է Վ. Պուտինը: Վ. Պուտինը զգուշավոր օպտիմիզմով է խոսել Ամերիկայի նոր ադմիմիստրացիայի հետ հարաբերությունների մասին: Բայց ընդգծել է, որ արդեն կան նախանշաններ, որ ԱՄՆ նորնանշանակ նախագահ Օբաման կվերանայի այն հարցերը, որոնց դեմ է արտահայտվում Ռուսաստանը: Խոսքը վերաբերում է մասնավորապես Արևելյան Եվրոպայում հակահրթիռային համակարգերի տեղակայմանը և Ուկրաինայի և Վրաստանի ՆԱՏՕ-ի կամի մեջ ընդգրկվելու գործընթացին: «Պարոն Օբամայի նեղ շրջապատում խոսում են, որ անհրաժեշտություն չկա շտապելու այդ հարցերում և հետագա վերլուծությունների կարիք կա և մենք ողջունում ենք նման մոտեցումը»,- ընդգծել է Վ.Պուտինը: Վ. Պուտինը հայտարարել է նաև, որ դրական ազդակներ են գալիս Ամերիկայից կապված ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման մասին. «Նրանք ընդգծում են, որ հնարավոր են Ուկրաինայի և Վրաստանի անվտանգության ապահովման այլ տարբերակներ և այժմ կարիք չկա նրանց ընդունել ՆԱՏՕ-ի կազմի մեջ» Հավելենք, որ երեկ տեղի է ունեցել հեռախոսազրույց Դմիտրի Մեդվեդևի և Բարաք Օբամայի միջև և երկու կողմերն են էլ հանդիպման ցանկություն են հայտնել: Որոշ տեղեկությունների համաձայն Բարաք Օբաման Ռուսաստան կայցելի  այս տարվա ապրիլի սկզբներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter