HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիգեո Կացուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության շրջանակներում առաջիկա չորս տարիներին իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին, մեր երկրի տնտեսության վրա դրա ազդեցությանն ու այդ մարտահրավերների դիմագրավմանը վերաբերող հարցեր: Համաշխարհային բանկի փոխնախագահը բարձր է գնահատել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու ուղղությամբ Հայաստանյան իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter