Նպաստել է մարմնավաճառությանը
Երեկ ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները պարզել են, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին գտնվող «Ելենա Մինասյան» ՍՊԸ-ին պատկանող խորտկարանի սեփականատերը` 54-ամյա Ելենա Մ.-ն, 2004-2005 թթ. ընթացքում նույն խորտկարանի սենյակները, մարմնավաճառությամբ զբաղվելու համար, տրամադրել է 35-ամյա Օվսաննա Ե.-ին, 49-ամյա Նելլի Մ.-ին, 33-ամյա Մարգարիտա Մ.-ին եւ 37 տարեկան Էլյա Ա.-ին:
«Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել