HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը չզրկվեց ձայնից

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում այսօր քվեարկության դրվեց Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման հարցը: Քվեարկության դրված նախագծում, մասնավորապես, առաջարկվել էր փոփոխություն մտցնել Փարիզում անցած տարվա դեկտեմբերի 17-ին ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի հավանությանը արժանացած բանաձեւի նախագծի 5-րդ կետը փոխելու մասին: Ինչպես տեղեկացնում է "Ազատություն" ռադիոկայանը, այստեղ տեղ գտած ձեւակերպումը, որտեղ նշվում էր, որ անձինք, "ովքեր մեղադրվում են Քրեական օրենսգրքի 225-3 եւ 300 հոդվածներով, ինչպես նաեւ անձինք, ում դեմ մեղադրանք է առաջադրվել միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա, մեղադրվել են քաղաքական շարժառիթներով", եւ արձանագրվում էր, որ նմանօրինակ մեղադրանքներով դատապարտված անձինք կարող են համարվել քաղբանտարկյալներ", փոփոխության ենթարկվեց: Առաջարկված փոփոխությամբ նշվել է, որ հիշյալ անձինք "կարող էին մեղադրված լինել քաղաքական շարժառիթներով": Տեքստից ընդհանրապես հանվել է նաեւ "քաղբանտարկյալներին" վերաբերող հատվածը: Կայացած քվեարկության արդյունքում 141 կողմ, 3 դեմ, 5 ձեռնպահ ձայներով բանաձեւն ընդունվեց առանց Հայաստանի պատվիրակության ձայնի իրավունքի կասեցման մասին դրույթի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter