HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվեց Քաջարանի բյուջեն

Քաջարանի քաղաքապետարանի ավագանին միաձայն` 11 կողմով հաստատեց հունվարի 27-ին կայացած Քաջարանի համայնքի բյուջեն` 255.935.500դրամ: Ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններին հատկացվել է 80 մլն 810 հազար դրամ, առողջապահությանը` 7 մլն դրամ, շրջակա միջավայրի պաշտպանությանը` 48 մլն 700 հազար, բնակարանային շինարարությանն ու կոմունալ ծառայությանը` 30 մլն 164 հազար, մշակութային ծրագրերին ու հանգստին` 32 մլն 266 հազար դրամ, կրթությանը` 47 մլն 822 հազար դրամ, սոցիալական պաշտպանությանը` 5 մլն 127 հազար, պահուստային ֆոնդին` 4 մլն 53 հազար դրամ: 2008 թ. քաղաքի բյուջեն 307մլն 979 հազար դրամ էր: Ըստ քաղաքապետ Վարդան Գևորգյանի` բյուջեի պակասորդ չկա, պարզապես 2008-ին նշվեց Քաջարան քաղաքի հիմնադրման 50-ամյակը, դրա համար էլ անցած տարի ծախսերը մեծ էին: Վ. Գեւորգյանը փաստեց, որ համայնքի բյուջեն մշակվել է` հիմք ունենալով համայնքի 2009-2012թթ. զարգացման քառամյա ծրագիրն ու 2008-2010թթ. կապիտալ զարգացման ծրագիրը: "Մտադիր ենք բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով բարելավել քաջարանցիների սոցիալ-տնտեսական պայմանները: Մոտ 7 տարի է, ինչ Քաջարանի համայնքի բյուջեի եկամուտների ձևավորմանը գերակշիռ ներդրում ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը",- ասաց Վ. Գեւորգյանը` նշելով, որ բյուջեի ներդրումներից բացի, կոմբինատը քաղաքում իրականացնում է շինարարական, բարեկարգման, սոցիալական բնույթի ծրագրեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter