HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիի գործարանները փակվում են

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով ժամանակավորապես դադարել են աշխատել Գյումրիի մի քանի գործարաններ, հատկապես նրանք, որոնց սպառողական շուկան Ռուսաստանն է: Շիրակի մարզպետարանի մեր աղբյուրի տեղեկացմամբ` այս պահի դրությամբ դադարեցվել են ռուսական «Բիզնես կենտրոնին» պատկանող «Քարհատ մեքենա» գործարանի աշխատանքները, աշխատակիցներին մինչև մարտ ամիսը հարկադիր պարապուրդի են ուղարկել: Վերջինիս հումքը` քարի մշակման հաստոցները, իրացվում էր Ռուսաստանում, իսկ այժմ գրեթե պահանջարկ չկա: Նույն վիճակում է հայտնվել նաև Գյումրիի «Անալիտիկ սարքերի» գործարանը, որի շուկան ևս Ռուսաստանն է: Այս մասին գործարանների տնօրենները առայժմ խուսափում են լրագրողներին պարզաբանումներ տալ` «խուճապ չստեղծելու» պատրվակով: Հիշեցնենք, որ սրանք Խորհրդային Միության տարիներից մնացած եզակի կառույցներ են, որոնք ոչ միայն չեն թալանվել, այլև մինչև վերջերս գյումրեցիների համար աշխատատեղ են ապահովել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter