«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ն չի վաճառվելու
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ն պատկանում է «Դանդի Փրեշիուս Մեթալս» (Dandee Precious Metals) (DPM) կանադական ընկերությանն ու նրանք մտադրություն չունեն «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» վաճառելու ոչ ռուսներին, ոչ էլ որեւէ մեկին»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան` հերքելով Սյունքում վերջին օրերին շրջանառվող լուրերը:
«Մենք աշխատանք ենք տանում ֆինանսական միջոցներ գտնելու եւ ընդլայնելու արտադրությունը: Իհարկե, այստեղ մեծ նշանակություն ունի նաև միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների բարձրացումը»,- ասաց տնօրենը:
Ռոբերտ Ֆալետայի հարցազրույցի մանրամասները կներկայացնենք վաղը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել