HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևերսկի թաղամասում շնե՞րը պիտի դոլար առնեն

Անի Ղուկասյան Այսօր վաղ առավոտյան Գյումրիի ոստիկանությունը կենտրոնական շուկայի «Լաչին» կոչվող հատվածից դարձյալ տարհանել է տարադրամի փոխանակմամբ զբաղվողներին: Ոստիկանները պարզաբանել են, որ «բիրժեվիկները»(Գյումրիում այսպես են կոչում տարադրամ փոխանակողներին) այլևս կենտրոնական շուկայում կանգնելու իրավունք չունեն, քանի որ նրանց բիզնեսը ապօրինի է: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ բռնի ուժով վտարում են տարադրամի փոխանկմամբ զբաղվողներին: Դեռևս անցած տարվա հուլիսին Ոստիկանության հանցագործության դեմ պայքարի վարչության(6-ը) ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները  Գյումրիի  նույն շուկայում դրամաշորթությամբ զբաղվող իրենց մի քանի կոլեգաների  ձերբակալելու համար ջարդուփշուր էին արել տաղավարների ապակիները, ծեծել էին կանանց ու անցորդների, տարադրամի փոխանակմամբ զբաղվողներից բռանգրավվել էին նրանց մոտ եղած գումարներ ու տարել մայրաքաղաք: Երեկ «բիրժեվիկները» բողոքի ակցիա էին կազմակերպել Շիրակի մարզպետարանի դիմաց՝ պահանջելով օրինականացնել իրենց բիզնեսը: Բիրժայի մոտ հիսուն աշխատակիցներ մեր հետ զրույցում նրանցից մեկը բողոք-պահանջը հիմնավորեց այսպես. «Մենք հո հանցագործ չենք, որ մեր հետ էսպես վարվեն, ոչ գող ենք, որ նառկաման, ոչ խուլիգան , չէ որ կա ՀՀ Սահամանդրություն, որն ասում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել իր աշխատանքի ձևը:  Բոլոր գործարանները լափեցին, քաղաքը սովի մատնեցին, հիմա մեզանից ինչ են ուզում: Հետաքրքիր է, որ սովից մեռնենք էս մեր ղեկավարները վատ չեն զգալու՞: Փոխանակ շնորհակալ լինեն, որ մենք մեր քրտինքով աշխատատեղ ենք ստեղծում, պետության վզին չենք նստում, աղքատության նպաստ չենք մուրում, ընկել են մեր հետևից: Խոպան էլ չեն թողնում գնանք, խոպանչիներն են հետ դառնում, խնդրեմ հարյուր հազարներով հետ են եկել, ինչ անենք չգիտենք: Գողությու՞ն անենք: Մեզ ասում են Ձեր գործն անօրինական է, բայց էդ որ օրն ենք խուսափել   հարկային դաշտ մտնելուց: Պատկերացրեք, որ վաղը մյուս օր մենք կարգին թոշակ էլ չենք ստանալու, որովհետև աշխատավարձ չունենք: Մենք գիտենք, որ մեր դեմ պարբերաբար բողոք ներկաայացնողները տարադրամի կետերի փողատերերն են : Բայց եթե փող ունենայինք, մենք ինքներս տարադրամի փոխանակման կետեր կդնեինք: Որպեսզի մի քանի օլիգարխի բզինեսը զարգացնեն, տարադրամի փոխանկման կետերի սեփականտերերի գրպանը լցնեն, մեզ հարկադրում են  այլևս փողոցներում չկանգնել: Իբրև թե շատ մի հաճելի է Գյումրիի դաժան ցրտին ոտք ու ձեռք սառեցնելով  փողոցում գործ անել: Կամ էլ քշում են քաղաքից դուրս՝ Սևերսկի թաղամաս , էնտեղ շնե՞րը պիտի դոլար առնեն: Մենք բոլորս էլ կիրթ մարդիկ ենք, ինժեներ, դասախոս, ինչ մասնագիտության տեր մարդ ասես մեր մեջ չկա, մեր խնդրանքը երկրի  նախագահին հետևյալն է` մի ճար գտեք, մեր բիզնեսը օրինակացրեք, մեզ հարակտու դարձրեք, այլապես գյումրեցու սովից մեռնելը ձեզ պատիվ չի բերում: Նորից ենք կրկնում՝ մենք հարկերից խուսափող չենք, չէ՞ որ մենք ենք մի քանի անգամ առաջարկել մտնել հարկային դաշտ: Մեր բիզնեսը հասարակությանը վնաս չէ»: «Բիրժեվիկները» վաղվանից չեն գնա աշխատանքի, քանի որ վախենում են, թե ոստիկանները հերթական անգամ կգան ու ապօրինաբար կխլեն իրենց մոտ եղած փողը : Մինչդեռ, ըստ նրանց, շատերը փողը վերցնում են տոկոսով, օրական առավելագույնը  երկուսից-երեք  հազար դրամ աշխատելու նպատակով: Նրանց այսօր ընդունել է Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, ով խոստացել է հարցը բարձրացնել վերևներում ու լուծում գտնել: «Բիրժեվիկները» մարզպետի պատասխանի հետևից կգան երկու օրից: Անի Ղուկասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter