HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանն առաջարկում է Սասուն Միքայելյանին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր նամակ է գրել նաեւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին` առաջարկելով «Յոթի գործով» անցնող պատգամավոր Սասուն Միքայելյանին տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Պաշտպանը նշել է, որ իր աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանք կրող պատգամավորին, ով հայտնել է, որ դեռեւս 1996 թ. սրտի ինֆարկտ է տարել, ինչից հետո ամեն տարի մեկ ամիս տեւողությամբ ստացել է ստացիոնար բուժում: «2009 թվականի հունվարի 25-ին իր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ուստի անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալու համար քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ստիպված է եղել հրավիրել շտապ օգնության անձնակազմ, քանի որ քրեակատարողական հիմնարկում բացակայում են անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետներ՝ սրտաբաններ: Սասուն Միքայելյանը հայտնել է նաեւ, որ ներկայումս գտնվում է ծայրաստիճան վատառողջ վիճակում եւ անհրաժեշտ է, որպեսզի ստանա ստացիոնար բուժում», - գրել է Արմեն Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter