HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջադեպ Աղդամի մոտ

ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշվում է, որ ս.թ. հունվարի 26-ին ժ.17:30-ի սահմաններում, 1983թ.-ի ծնված քաղաքացիական անձ Բադ Վաչագանի Թադևոսյանը, որը համաձայն նախնական տվյալների` տառապում էր հոգեկան հիվանդությամբ, եղել է անսթափ վիճակում և Աղդամ բնակավայրի ուղղությամբ փորձ է արել շարժվել ադրբեջանական հենակետերի կողմը: Մարտական հենակետի պայմանագրային զինծառայողների փորձը` կասեցնել նրա առաջխաղացումը դեպի հակառակորդը, հաջողություն չի ունեցել: Ստեղծված իրավիճակում հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել են վերոնշյալ Բադ Թադևոսյանը և պայմանագրային զինծառայող, 1983թ.-ի ծնված, շարքային Արկադի Շմավոնի Հակոբյանը:Նախնական տվյալներով` հակառակորդի կողմից ևս կան զոհեր և վիրավորներ: Ըստ նույն տեղեկությունների` Բ. Թադևոսյանի դին գտնվում է ադրբեջանական կողմում: Մանրամասները հետաքննվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter