HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Հաստատվել են հաստիքներն ու դրույքաչափերը

ԼՂՀ կառավարության երեկվա նիստում գործադիրի որոշմամբ սահմանվել է պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն եւ ղեկավարի տեղակալների թվաքանակը: Աշխատողների առավելագույն թվաքանակ վերապահվել է հարկային պետական ծառայությանը` 205 հաստիքային միավոր: Թվաքանակի առումով երկրորդ տեղում է սոցապահովության նախարարությունը` 176,5 հաստիքային միավորով, իսկ երրորդ տեղում Քաշաթաղի շրջանի  վարչակազմն է(134 հաստիք): Ի դեպ, հետաքրքրական է, որ մյուս շրջանների վարչակազմերի հաստիքային առավելագույն միավորը 53,5 է (Ասկերանի շրջվարչակազմ): Մեկ այլ որոշմամբ սահմանվում են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը: Օրինակ գլխավոր քարտուղարի համար սահմանվում է 189 հազար դրամ,  վարչության պետի համար` 168 հազար, բաժնի պետի եւ նախարարի խորհրդականի համար` 154 հազարական դրամ, 1-ին, 2-րդ եւ 3-րդ քարտուղարներինը համապատասխանաբար կազմում է` 126 հազար, 98 հազար եւ 84 հազար դրամ: Նիստի ընթացքում հաստատվել են նաեւ արտգործնախարարության դիվանագիտական ծառայողների դիվանագիտական աստիճանի համար տրվող հավելավճարների չափերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter