HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության ճակատագիրն անորոշ է

Արմեն Դավթյան Ինչ է լինելու փետրվարի 18-ից հետո, երբ լրանա ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ու  Կապանի նախկին լեռանահարստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության միջև կնքված համաձայնագիրը: Հիշեցնենք, որ 2008թ-ի նոյեմբերի առաջին տասնօրյակում, երբ ընկերության տնօրինությունը համաշխարհային շուկայում թանկարժեք մետաղների գների անկման պատճառով հայտարարեց սպասվող կրճատումների մասին, աշխատակիցները գործադուլ հայտարարեցին: Գործադուլը դադարեցվեց միայն կառավարության անդմաների հետ բանակցություններից հետո: Արդյունքում, ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության ու ձեռնարկության տնօրինության հետ կնքված  համաձայնագրով  կրճատումները 3 ամսով հետաձգվեցին: «Չեմ կարող ստույգ ասել,  թե ինչ կրճատումներ կլինեն,  այդ փաստը այնքան  էլ պայմանավորված չէ  համաձայնագրի հետ, այլ ֆինանսական միջազգային ճգնաժամի  ու մետաղի գների հետ: Ասեմ նաեւ, որ դա կախված է արտադրական ծավալներից. կիսով չափ հզորության դեպքում ավելի քիչ աշխատող է պետք, քան ունենք»,-ասաց «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»  ՓԲ ընկերության  Գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան: Վերջինս չբացառեց, որ իրավիճակը վատթարանալու դեպքում հնարավոր է ձեռնարկության գործունեության դադարեցում: «Ամեն ինչ հնարավոր է, բայց ճիշտն ասած չեմ կարող ասել, թե ինչ սոցիալական ծրագրեր կլինեն աշխատողների համար, կարծում եմ մի բան կարվի»,-ասաց տնօրենը: «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» պատկանում է «Դանդի Փրեշիուս Մեթալս» (Dandee Precious Metals) կանադական ընկերությանն  ու նրանք մտադրություն չունեն «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» վաճառելու ո’չ ռուսներին, ո’չ էլ որեւէ մեկին»,-հայտարարեց պ-ն Ֆալետան,  հերքելով Սյունքում վերջին օրերին շրջանառվող լուրերը: «Մենք աշխատանք ենք տանում  ֆինանսական միջոցներ գտնելու և ընդլայնելու արտադրությունը: Իհարկե, այստեղ մեծ նշանակություն ունի նաև միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների բարձրացման հետ»,-ասել է տնօրենը: Իսկ դիմել են ՀՀ կառավարության ֆինանսական ներդրումների կատարելու համար հարցին տնօրենը պատասղանեց. «Մենք չենք դիմել կառավարություն ֆինանսական օգնության համար, կառավարություն մեզ օգնություն չի էլ առաջարկել, սա արդյունաբերական ոլորտ է, և ըստ իս, կառավարությունը չի ցանկանում ներգրաված լինել այս ոլորտում: Հանքարդյունաբերության ոլորտում չեն աջակցել, բայց մենք համագործակցում ենք կառավարության հետ, վառ օրինակը նրանց հետ կնքած համաձայնագիրն է, որով 3 ամսով կրճատումները հետաձգվեցին:  Հաճելի էր աշխատել ու համագործակցել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ: Ազնիվ մարդ է ու խոսոտւմները պահում է»: Տնօրենի խոսքով, հիմնական ֆինանսական ներդրողը` մայր գործարանն է «Դանդի Փրեշիուս Մեթալսը»: Անդրադառնալով այն խոսակցություններին, որ  ընկերությունում արվող ֆինանսական ներդրումներն օգտագործվում են այլ նպատակով, մասնավորապես`  Կապանում ձեռք են  բերվում  շենք շինություններին` Ռ.Ֆալետան ասաց, որ դրանք  նույնպես օգտագործվում են արտադրական նպատակներով: «Գնել ենք  «Էլեկտրոն» նախկին գործարանի մի մասը` միջազգային մակարդակի լաբորատորիա ենք հիմնել: Այստեղ բավականին ներդրում կատարվեցին : Ի դեպ, լաբորատորիայից  կարող է օգտվել ցանկացած կազմակերպություն:  Գնել ենք կաթի  նախկին գործարանը, որը օգտագործվում է որպես պահեստ: Այստեղ պահվում են  հետախուզական բաժնի գործիքներն ու սաքավորումները»,- ասաց տնօրենը: Ինչ վերաբերվում է արտասահմանցի աշխատակիցներին, ապա նրանց 65%-ը կրճատվել են ու մեկնել Կապանից: «Գիտեք, մի բան պետք է հստակեցնենք. մեր ձեռնարկությունն աշխատում է ՀՀ օրենսդրությամբ, սակայն մենք նաեւ միջազգային ասպարեզում էլ ենք աշխատում: Ուստի պետք է որ միջազգային չափանիշներին էլ հետևեք: Այ, հենց դրա համար էինք արտասահմանից մասնագետներ հրավիրել»,-ասաց գլխավոր տնօրենը: Վերջինս դեմ չէ արհեստակցական միության հետ կնքելու անհրաժեշտ պայմանագիր, բայց պ-ն Ֆալետայի համոզմամբ, արհեստակցական միությունը չի ներկայացնում այդպիսի մի փաստաթուղթ: «Հետո էլ պարտադիր չէ պայմանագիր կնքելը, ցանկալի է, ու ես կամավոր սկզբունքով պատրաստ եմ կնքելու համաձայնագիր»,-նշեց Ռ.Ֆալետան: Գլխավոր տնօրենը չի կարող ասել, թե փետրվարի 18-ից հետո գործադուլ կամ բողոքի ցույցեր կլինեն, բայց նախկին գործադուլավորներն այսօր աշխատում են ու որևէ նոր պահանջ չեն առաջարկել: Նշենք, որ այս պահին կոմբինատի աշխատակիցների 40%-ը հարկադիր պարապուրդում է, 60%-ը աշխատում է: Ներկայումս հանքանյութ չի արտահանվում, բայց աշխատանքներ տարվում են ստորգետնյա հանքուղիներում վերազինման, աշխատակիցների  անվտանգության ամրապնդման համար: «Ներկայումս հիմնականում բարձրացնում ենք աշխատակիցների մասնագիտական հմտությունները, մաքրման աշխատանքներ ենք իրականացնում ստորգետնյա հանքում: Իսկ երբ իրավիճակը բարելավվի, մենք հաստատ աշխատելու ենք»-ասաց Ռ.Ֆալետան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter