HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ըստ Շարմազանովի` ՀՀ իշխանություններն ունեն քաղաքական կամք

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, անդրադարնալով այն մեկնաբանություններին, թե 1643 բանաձեւն ընդունվել է, որովհետեւ ՀՀ իշխանությունները գործարքի են գնացել եվրոպացիների հետ կամ նրանց «ֆռացրել» են, հայտարարեց, թե նման բան չկա, պարզապես մեր երկրում իրականացվում են բարեփոխւմներ: «Եւ ոչ թե մեր եվրոպացի գործընկերներն են հորդորել մեզ, որ իրականացնենք բարեփոխումներ, այլ ի սկզբանե ե´ւ նախագահ Սարգսյանի նախընտրական ծրագրում, ե´ւ կոալիցիոն հայտարարության մեջ հստակ ամրագրված էր` Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտությունը»,-ասաց Շարմազանովը: Որպես իր ասածների հիմնավորում` Շարմազանովը մատնանշեց մեկ օրինակ. «ՀՀ իշխանություններն առաջարկել են Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածները ենթարկել լրամշակման: Այդ փոփոխության մասին որեւէ եվրոպական զեկույցում կամ բանձեւում նշված չէ: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ իշխանություններն ունեն քաղաքական կամք»,- ընդգծեց պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter