Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչությունը ինտերնետային կայք է ստեղծել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունը նոր ինտերնետային կայք է տեղադրել (www.haut-karabagh.com), որը պարունակում է ինչպես Լեռնային Ղարաբաղի մասին ընդհանուր տեղեկություն, այնպես էլ նորություններ ԼՂՀ հասարակա-քաղաքական կյանքի մասին:
Նոր կայքում տեղ են գտնում ԼՂՀ պատմությանը, տնտեսությանը, մշակութային կյանքին, ԼՂՀ արտաքին քաղաքականությանն առնչվող հոդվածներ, ինչպես նաեւ Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչության գործունեության եւ ԼՂ-ում իրականացվող մարդասիրական ծրագրերի մասին տեղեկություններ: Լեռնային Ղարաբաղ ժամանել ցանկացողների համար նախատեսված է զբոսաշրջութան տեղեկագիր: Ամիսը երկու անգամ կայքը կներկայացնի տարածաշրջանի աշխարհա-քաղաքական նորությունների մասին տեսանյութեր եւ տեղեկատվական ամփոփագիր: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը:
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արեւելքում եւ մի շարք Եվրոպական երկրներում նմանատիպ կայքեր ստեղծելու ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել