HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանը պարգեւատրեց բարձրաստիճան սպաների

Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բանակի օրվա առթիվ Ազգային ժողովում մի խումբ բարձրաստիճան սպաների պարգեւատրեց ԱԺ պատվո մեդալներով եւ շնորհակալագրերով: Արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ, պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ:  Երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացման, զինված ուժերի բարեփոխումների գործընթացին ակտիվ մասնակցության համար բանակի 17-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ պատվո մեդալներով պարգեւատրվեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ Շ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը եւ ՊՆ իրավաբանական վարչության պետ, գնդապետ Սեդրակ Սեդրակյանը: Ծառայողական պարտականությունները բարեխիղճ եւ անբասիր կատարելու համար շնորհակալագրերով պարգեւատրվեցին ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը եւ ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանը: Ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հայաստանը թեեւ առաջնորդվում է հակամարտությունների խաղաղ կարգավորման, խաղաղության եւ կայունության ամրապնդման սկզբունքով, սակայն ազգային բանակը միշտ պետք է պատրաստ լինի չեզոքացնելու հնարավոր արտաքին վտանգները եւ պաշտպանելու մեր նախնիների ավանդած ազգային արժեքները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter