Համայն Ռուսիո Պատրիարք դարձավ մետրոպոլիտ Կիրիլը
Համայն Ռուսիո Պատրիարք է ընտրվել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սմոլենսկի եւԿալինինգրադի մետրոպոլիտ Կիրիլը: Նա դարձավ համայն Ռուսիո 16-րդ պատրիարքը: Երեկ Պոմսետնի տաճարում տեղի ունեցած ժողովի պատվիրակները Մոսկվայում ընտրել են նոր Պատրիարքին:
Մետրոպոլիտ Կիրիլը ստաել է ձայների 72 տոկոսը` 702 պատվիրակներից 508 ձայն: Ռուսական «Գազետա» պարբերականը գրում է, որ Մետրոպոլիտ Կիրիլի թեկնածությունը պաշտպանել է Կրեմլը:
Մայր Աթոռ սբ Էջմիածնի մամլո դիվանից տեղեկացնում են, որ Համայն Ռուսիո նոր Պատրիարքին շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
«Մենք հոգևոր բերկրանք ենք ապրում, քանզի մեր քույր Եկեղեցին Աստծո կամքով ընտրեց իր արժանի Հովվապետին` Մոսկվայի և Համայն Ռուսիո Աթոռի 16-րդ պատրիարքին:
Զբաղեցնելով բարձր և պատասխանատու պաշտոններ, իրականացնելով հսկայական հոգևոր և հասարակական գործունեություն` Դուք, իբրև հոգևոր առաջնորդ` նախանձախնդիր բարի գործերի (Տիտ. Բ 14), արժանացաք Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող ինչպես Ռուս Ուղղափառ, այնպես էլ քույր Եկեղեցիների միլիոնավոր հավատացյալների և եկեղեցականների սիրուն և հարգանքին:
Անսասան Հովվապետական գավազան և կենաց արևշատություն մաղթելով նորընտիր Պատրիարքին` Վեհափառ Հայրապետը հայցել է Բարձրյալ Տիրոջից, որ նրա գահակալության տարիները վերածննդի մի նոր շրջան դառնան Ռուս Ուղղափառ Եկեղեցու և բարեպաշտ հոտի համար»,-ասվում է Հայրապետական ուղերձում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել