HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

«Զորամաս Եռաբլուրը երբեք գերեզման չէ»

Բանակի հիմնադրման 17 ամյակին նվիրված  երիտասարդների կողմից իրականացվող միջոցառումները եզրափակվեցին  դեպի Եռաբլուր բազմահազարանոց երթով: «Ամեն ինչ փոխկապակցված է, մենք սկսեցինք Հաղթանակի կամուրջից և բնականաբար պետք է ավարտեինք Եռաբլուրում, որտեղ ամփոփված են այն մարդկանց շիրիմները, ովքեր կռվել են մեր ազգի համար և ում կյանքի և արյան գնով մենք այսօր ունենք տարածաշրջանի ամենահզոր ու մարտունակ բանակը»,- ասաց «Հայոց բանակը 17 տարեկան է» ծրագրի նախաձեռնող անդամ Կարապետ Թոռչյանը: Երիտասարդները եկել էին Հայաստանի ամենատարբեր մարզերից և բնակավայրերից: «Ես հպարտ եմ, որ մեր բանակը չնայած 17 տարեկան է, բայց արդեն վառ անցյալ ունի, բոլոր երկրներն էլ ունեն բանակ, բայց ոչ բոլոր երկրներն ունեն հաղթանակած բանակ»,- ասաց Կարեն Գրիգորյանը, ով ընկերների հետ եկել էր Եղեգնաձորից Եռաբլուր այցելելու համար: Երիտասարդները ծաղիկներ դրեցին հերոսների շիրիմներին,  խունկ վառեցին, երգեցին հայրենասիրական երգեր:  Երիտասարդներին էին միացել նաև ազատամարտիկների մայրեր և երեխաներ: «Այսօր, որ ես ոտքի կանգնած եմ, դա իմ ազգի լավագույն երիտասարդների շնորհիվ է: Ես մեծ հույսեր ունեմ, որ գալիք հաղթանակները մեր սերնդինն են լինելու: Այսօր էլ ունենք հերոսներ, երիտասարդներ, որոնք դաստիարակվում են հայրենասիրությամբ և մեր հողի վաղվա հաստատուն պահպաններն են, Եռաբլուր հաճախող և իրենց ավագ եղբայրներին իրենց հաղթանակների մասին զեկուցող: Զորամաս Եռաբլուրը երբեք գերեզման չէ:Եթե ազգը պահանջի, բոլորն էլ ոտքի  կկանգնեն, ես կորցրել եմ իմ որդուն, և պաշտում եմ այն երիտասարդին, որի համար միայն հայրենիքն է սուրբ: Հայ ժողովրդի կորցրած հողերը հայ երիտասարդը տուն կբերի»,- մեզ հետ կիսվեց Դուշման Վարդանի մայրը`տիկին Զարիկը: Ավարտելով երթը` երիտասարդները հույս հատնեցին, որ այսօր մարդիկ դեռ կշարունակեն տոնել մեր բանակի ծննդյան օրը և երեկոյան սեղանի շուրջ բաժակ կբարձրացնեն ու կխմեմ հանուն մեր անվտանգ ու խաղաղ ապագայի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter