Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Համայն Ռուսիո Պատրիարքին
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Համայն Ռուսիո եւ Մոսկվայի ընտրյալ պատրիարք Կիրիլին: Ուղերձում ասված է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների եւ ժողովրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք ընտրվելու կապակցությամբ:
Ձեր անձնական հատկանիշներն ու փորձը, գիտելիքներն ու անսասան հավատը հուսալի հիմք են ստեղծում Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի դժվարին ու կարեւոր առաքելությունը հաջողությամբ իրականացնելու համար:
Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Ռուս ողղափառ եւ Հայ առաքելական քույր եկեղեցիների միջեւ կապերը էլ ավելի կխորանան, ինչը դրական ազդեցություն կունենա ռուս-հայկական փոխհարաբերությունների հետագա ամրապնդման վրա:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, երջանկություն, քաջառողջություն եւ հաջողություններ Ձեր բոլոր աստվածահաճո ձեռնարկումներում»: Այս մասին տեղեկացրել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել