Աշխարհի եւ Հայաստանի ոսկին
Ոսկին գործարարների համար, նույնիսկ տնտեսական ճգնաժամերի ընթացքում, եղել է ռիսկերից ապահովագրելու լավագույն միջոցը: Սակայն 2008-ին ոսկին այնքան էլ մեծ պահանջարկ չուներ: Reuters-ի հաղորդմամբ ոսկու շուկայի համար 2009-ը կարող է դառնալ բեկումնային, քանի որ ոսկու պահանջարկը սկսել է աճել: Մեկ ունիցիա ոսկին վերջին ամսվա ընթացքում թանկացել է 100 դոլարով եւ դարձել 915,30 դոլար: Ներդրողները իրենց կարողություններն աշխատում են վերածել ոսկու, մի մասն էլ՝ ձեռք են բերում ոսկու հանքավայրեր:
Սակայն այս միտումները, կարծես Հայաստանը շրջանցում են, Պետեկամուտների կոմիտեի մեր աղբյուրը հայտնում է, որ վերջին ամսիներին նվազել է ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների հարկային մուտքերը պետական բյուջե: Թե ինչն է պատճառը նա, չկարողացավ բացատրել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել