HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

2008թ. հունվարի 27-ին Եվրախորհրդի խոհրդարանական վեհաժողովը հերթական բանաձեւն ընդունեց Հայաստանի իրավիճակի մասին` Վեհաժողովի Մոնիտորինգի հանձնախմբի 2008թ. դեկտեմբերի 17-ի բանաձեւի նախագծի հիման վրա: Նոր բանաձեւը, ըստ էության, կտրուկ տարբերվում է դեկտեմբերի 17-ի նախագծից` Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ջորջ Կոլոմբիեի կողմից ներկայացված փոփոխությունների շնորհիվ: Մասնավորապես, բանաձեւի նախագծում օգտագործվում էր ՙքաղաքական բանտարկյալներ՚ ձեւվակերպումը, որը բանաձեւվում փոխարինվել է շատ ավելի հեղհեղուկ ձեւվակերպումով: Նախագիծը նաեւ առաջարկում էր Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, եթե հունվարի կեսերին Հայաստան կատարած այցելությունից հետո համազեկուցողները էական առաջընթաց չգրանցեն: Այս դրույթը նույնպես տեղ չէր գտել բանաձեւում, քանի որ համազեկուցողները Վեհաժողովի Մոնիտորինգի հանձնախմբին եւ Վեհաժողովին ներկայացրել են, որ Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել: Ցավում ենք, որ Մոնիտորինգի հանձնախմբի եւ Վեհաժողովի պատվիրակների քվեարկությունը տեղի է ունեցել այդ վերջին տեղեկությունների հիման վրա, որը ամբողջությամբ չէ, որ համապատասխանում իրականությանը: Այս առաջարկությունների ջատագովները, որոնք ելույթ ունեցան Վեհաժողովում Հայաստանի մասին քննարկումների ժամանակ, մասնավորապես հիմնվում էին 2008թ. դեկտեմբերի 17-ից հետո 28 բանտարկյալի ազատ արձակված լինելու փաստի վրա, որի մեջ մտնում էին նախագահի հրամանագրով 2008թ. հունվարի 24-ին ներման արժանացած 16 անձինք: Խնդիրն այն է, որ այդ 16 բանտարկյալներից 14-ը քրեական հանցագործներ են, որոնք ընդդիմության կողմից ճանաչված քաղբանտարկյալների ցուցակում չեն եղել: Կարեվոր է նաեւ այն, որ այդ ընդարձակ ցուցակով ներումները շնորհվել են Մոնիտորինգի հանձնաժողովի հանդիպումից երկու օր առաջ, շաբաթ օրը, այն նկատառումով, որ տվյալ տեղեկությունը ճշգրտելու ժամանակ չլինի: Համազեկուցողները եւ ելույթ ունեցողներից շատերը որոշեցին անվերապահորեն ընդունել Հայաստանի իշխանություններիª ապակողմնորոշիչ այս քայլը, ինչը եւ հիմք հանդիսացավ 2008թ. դեկտեմբերի 17-ի բանաձեւվի մեջ տվյալ փոփոխությունները մտցնելու համար: Զարմանք է առաջացնում նաեւ այն փաստը, որ համազեկուցողները մեծ գովասանքի արժանացրեցին ներման այդ փաստը, առանց հաշվի առնելու այն, որ խնդրագրեր ստորագրած անձանցից շատերը, որոնք իսկապես քաղբանտարկյալներ էին, խնդրագրերը ստորագրել են ճնշման տակ: Ըստ էության դեռեւս 58 քաղբանտարկյալ այս պահին գտնվում են անազատության մեջ, հետեւվաբար, շատ դժվար է ընդունել այն փաստը, որ առաջընթաց է գրանցվել: Երկրորդ ուշագրավ փաստարկը, որը ներկայացվեց բանաձեւվի մեջ փոփոխություն մտցնելու համար, այն էր, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական ցանկություն են դրսեւորել, իբր, վերանայելու ՀՀ Քրեական օրենսգքի տխրահռչակ 225 եւ 300 հոդվածները: Մենք խորապես մտահոգված ենք, որ սա Հայաստանի իշխանությունների խաբեության հերթական փորձն է, որը հեռու չէ իրականությունիցª հաշվի առնելով նախկինում նրանց դրսեւվորած գործելաոճը: Ելնելով մեր նախկին փորձից, վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները դիմել են այդ քայլին ժամանակ շահելու եւ խնդրի լուծումից խուսափելու նկատառումներով: Հուսով ենք, որ համազեկուցողները հստակ երաշխիքներ են ստացել Հայաստանի իշխանություններից այն մասին, որ հետ չեն կանգնի իրենց խոստումից: Եթե անգամ նման երաշխիքներ տրվել են, ապա միեւնույն է, Հայ ազգային կոնգրեսը դեռեւս որոշակի մտահոգություններ ունի: Ավելի ստույգ, քաղբանտարկյալներից շատերը դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Արդյո±ք դա նշանակում է, որ այլ հոդվածներով դատապարտվածները ուշադրությունից դուրս են մնալու: Արդյո±ք դա նշանակում է, որ 225 ու 300 հոդվածների վերանայման Հայաստանի իշխանությունների խոստման պատճառով պետք է մոռանալ բանտերում քաղբանտարկյալների հանդեպ տեղ գտած բռնությունների փաստերը, ինչն անգամ ընդունում են Հայաստանի իշխանությունները: Չպետք է մոռանալ, որ 1609 եւ 1620 բանաձեւերում տեղ գտած ժողովրդավարության նվազագույն չափանիշներին ներկայացվող պահանջները չէին սահմանափակվում միայն քաղբանտարկյալների խնդրով: Համազեկուցողները մեկ բառ անգամ չասացին Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցներում տիրող օրուելյան վիճակի կամ հավաքների անցկացման վրա դրված խիստ սահմանափակումների մասին, խնդիրներ, որոնց անդրադարձ է եղել բոլոր բանաձեւերում: Վերջապես, մենք մտահոգված ենք համազեկուցողների աշխատանքում թափանցիկության բացակայությամբ, ինչն արտահայտվում է ընդդիմության հետ շփումներ ունենալու դժկամությամբ: Եթե նրանք հանդիպած լինեին ընդդիմության հետ, ապա իրենց փոփոխությունները նախապատրաստելուց առաջ ավելի ուշադիր եւ հանգամանալից կկարողանային ստուգել ունեցած տեղեկությունների իսկությունը` նկատի առնելով մյուս կողմի կարծիքը Հայաստանի ներքին հակամարտության հարցում: Սակայն նրանք դա չարեցին, եւ մենք հավատում ենք, որ դրա հետեւանքով այս զեկույցի որակը, հետեւվաբար նաեւ Վեհաժողովի վստահելիությունը զգալիորեն խաթարվել է: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս իրավիճակը պետք է առաջիկայում շտկվի, ինչը պահանջում է Վեհաժողովի բոլոր համապատասխան կառույցների եւ քաղաքական խմբերի ներգրավվածությունն ու աշխատանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter