Հնարավոր է արդյոք, դրամին փոխարինի ռուբլին
Այսօր Հայացք ակումբում ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին եւ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանին այս հարցը անակնկալի չբերեց, քանի որ մամուլում բազմիցս խոսվել է այն մասին, թե Ռուսաստանը Հայաստանին պատրաստ է վարկ տրամադրել, եթե վերջինս դրամը փոխարինի ռուբլիով:
Գ. Մինասյանը ասում է, թե 18 տարի խոսվում է ռուբլու շրջանառության մասին ամբողջ ԱՊՀ տարածքում, բայց այդ գոտին այդպես էլ չի ստեղծվել. «Բայց երբեք մի ասեք երբեք»,-հավելում է պատգամավորը:
Թ. Մանասերյանն էլ ասում է, որ 1991թ դա իրատեսական չէր, սակայն եթե այսօր գործընթացը տարածաշրջանայնացման տեսանկյունից դիտարկենք, իրավիճակը փոխվում է. «Վաղ թե ուշ բոլոր տարածաշրջանները պետք է մտահոգվեն իրենց տարածքում կայուն տնտեսական զարգացում ունենալու խնդրով, ինչը ենթադրում է ունենալ միասնական արժույթ, որը երաշխիք է կայուն տնտեսության»: Տնտեսագետը ասում է, որ նման դեպքում պետք է նկատի ունենալ ոչ միայն ռուբլու շահերը, այլ նաեւ տնտեսական ցուցանիշները, տնտեսական եւ քաղաքական անկախությունը. «Այս դեպքում ապագայում կարելի է ակնկալել նման միտումներ, սակայն ոչ ամբողջ ԱՊՀ տարածքում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել