HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Պետք է ձեւավորել գիտելիքահիմք տնտեսություն

Այսօր Հայացք ակումբում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը անդրադարձավ այն գործոններին, որոնք կարող են Հայաստանին օգուտ բերել ճգնաժամից: Նա գտնում է, որ պետք է  ձեւավորել  գիտելիքահիմք տնտեսություն. «Ունենալով այդ պոտենցիալը` Հայաստանը կարող է իրացնել այն թե ներսում եւ նաեւ պետական մարքեթինգի շնորհիվ կարող է արտահանել որակյալ աշխատուժ»: Տնտեսագետը  դրական է համարում այն, որ կա ծրագիր` Հայաստանը վերածել գիտական կենտրոնի. «Գիտելիքահիմք տնտեսություն ասելով` պետք է հասկանանք նաեւ գիտելիքի պահանջարկի բարձրացում»: Թ. Մանասերյանը ասում է, որ Տեղեկատավակն տեխնոլոգիաների բնագավառում մեր մրցակից երկրները մեծ ծավալների աշխատանք են իրականացնում ծրագրավորման առումով, ինչին Հայաստանը պետք է հետեւի. «Պետությունը կարող է պատվերներ բերել Սփյուռքից, ինչը դրական կանդրադառնա տնտեսության վրա»: Տնտեսագետը խորհուրդ է տալիս իր մրցակից երկրներից մատչելի գներով ձեռք բերել նոր տեխնոլոգիաներ, ինչը կբարձրացնի տնտեսության մրցունակության մակարդակը. «Սա նաեւ թույլ կտա ճգնաժամից հետո վերադիրքավորվել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter