Սանկտ Պետերբուրգի վիրտուոզ երաժիշտները կհյուրընկալվեն Հայաստանում
Oգոստոսի 27-ից սեպտեմբերի 3-ը Երևանում ու Գյումրիում համերգներով հանդես կգա Սանկտ Պետերբուրգի ռուսական պետական նվագախումը (գեղարվեստական ղեկավար՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վլադիմիր Պավլով):
Ծրագրում ընդգրկված են Ա. Խաչատրյանի, Պ. Չայկովսկու, Ո. Գորոդովսկու, Կորոբեյնիկի, Վ. Անդրեևի, Վ. Դմիտրիևի, Մ. Տարիդասի, Ն. Րիմսկի-Կորսակովի ստեղծագործություններից:
Երևանյան համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում սեպտեմբերի 2-ին:
ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ նվագախումբը Հայաստան կգա նախարարության հրավերով հայ-ռուսական համագործակցության շրջանակներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել