HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Չկա ուղղակի կապ ԵԽԽվ որոշման և Ղարաբաղի հարցի միջև

Վերջերս ըննդիմադիր մամուլում շատ հաճախ է հնչում այն միտքը, որ ԵԽԽՎ-ում Հայաստանից ձայնից զրկել-չզրկելը ուղղակի պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հարցում  իշխանությունների արած զիջումների չափի հետ: Այսօր Մամուլի ազգային ակումբում ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը,անդրադառնալով նման հնարավորությանը, ասաց, որ ինքն ուղղակի ձևով չի  կապում այդ հարցը ԵԽԽՎ որոշման հետ, չնայած անուղղակի ձևով, իհարկե, Ղարաբաղի հարցը կապված է Հայաստանի ժողովրդավարության պրոբլեմների հետ: «Երբ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը նստած են, մենք ունենք մի նախագահ, որը վարվելակերպի հետ կապված պրոբլեմներ ունի իր երկրում, իսկ Ադրբեջանը մի նախագահ, որն ասում է, որ ես իմ հասարակության ներսում 85 տոկոս եմ ստացել և իմ ընտրությունների ժամանակ որևէ քաղաբանտարկյալ չի ավելացել»,-ասաց Հ. Իգիթյանը: Ըստ նրա` մենք Ղարաբաղի հարցը միջագգայնացրել ենք և  Արևմուտքին տվել ենք այդ հարցի լուծման հնարավորությունը և պարզ է,  որ Արևմուտքին պետք է երևանք որպես իրենց չափանիշներին համապատասխան երկիր: Հ. Իգիթյանի խոսքերով այս առումով կարելի  է տեսնել կապը, «բայց որպես առևտուր, որ ահա նայեք, մենք ձեզ կզրկենք ձայնից Ղարաբաղի հարցի հետ կապված, ես չեմ տեսնում»: Հ.Իգիթյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ստրասբուրգում առաջին օրը Հայաստանի պատվիակությունը, զբաղված լինելով  «ապակողմնորոշման պրոցեսով», չէր մասնակցում նիստին և հնարավորություն չունեցավ  պատասխան տալու Ադրբեջանի այն կեղծ տեղեկատվությանը, որ Հայաստանի օկուպացիայի պատճառով իրենց մոտ ավելացել է 60 հազար հաշմանդամ.«Երբ որ զբաղվում ես ներքաղաքական հարցերը թերի ձևով ներկայացնելով, Ղարաբաղի հարցում տանուլ ես տալիս», - եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter