HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվածները քաղբանտարկյալներ են միայն ջավախքցիների համար

Այսօր «Հայացք» ակումբում Ախալցխայի վերջին դեպքերը մեկնաբանելիս` քաղաքագիտության դոկտոր, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Իրավունքի և պատմության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանն ասաց, որ  լրտեսության մեղադրանքն ընդամենը պատրվակ է: «Վերջին դեպքերը մի քիչ արտասովոր են, որովհետև երկու երիտասարդներն էլ կապ ունեին տրադիցիոն հայ կուսակցությունների հետ, հետևաբար վրացական իշխանությունները դրա մասին տեղյակ էին և գնացին այս քայլին: Վրաստանում միգուցե ինչ-որ փոոխություն է տեղի ունեցել Ջավախքի ռազմավարության հարցում»,-մեկնաբանեց ակումբի մյուս բանախոսը` քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Ջավախքում անջատողական տրամադրություն չկա, մշակութային հասարակության մեջ նման տրամադրություններ լինել չի կարող: Ես չգիտեմ` նրանք մի կուսակցության հետ կապված են թե ոչ, բայց ցանկացած մեկն իրավունք ունի բարեգործական գործունեություն իրականացնել»,-շարունակեց Լևոն Շիրինյանը: Սերգեյ Մինասյանի կարծիքով,  սրանից հայկակական սփյուռքի ուժերն էլ պետք է հետևություններ անեն: Մյուս կողմից` վրացիները հնարավորություն են տալիս սփյուռքի մարմիններին, ավանդական քաղաքական կուսակցություններին և այլ կառույցներին ավելի ակտիվ գործել Ջավախքի հարցում: Եթե մինչ այժմ Հայաստանի իշխանությունները փորձում են հնարավորինս զգուշավոր քաղաքականություն վարել, այս գործողություններից հետո ազատ կլինեն որոշակի սահմանափակումներից: Բանախոսները դժվարացան ձերբակալվածներին «քաղբանտարկյալներ» բնորոշել, չնայած նշեցին, որ «այդ մարդիկ Ջավախքի հասարակության համար համարվում են քաղբանտարկյալներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter