Լեւոն Արոնյանը միանձնյա առաջատար է
Վեյկ-ան-Զեում անցկացվող շախմատի Corus Chess-2009 գերմրցաշարի ավարտից երեք տուր առաջ Լևոն Արոնյանը 6,5 միավորով միանձնյա առաջատարն է: Սա հնարավոր դարձավ 10-րդ տուրում անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսի նկատմամբ ունեցած հաղթանակից հետո:
Այս մասին հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։
Արոնյանին 6 միավորով հաջորդում է Կարյակինը, 5,5-ական միավորով՝ Ռաջաբովը, Դոմինգեսը, Մովսեսյանը, 5-ական միավոր են հավաքել Վան Վելին և Սմիթսը, 4,5-ական միավոր ունեն Վան Յուեն, Ադամսը, Կամսկին և Իվանչուկը, 4 միավոր՝ Սթելվագենը և 3,5-միավոր՝ Մորոզևիչը։
Վեյկ-ան-Զեի մրցաշարն աշխարհի հնագույն և հզորագույն շախմատային մրցաշարերից է, անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1937 թվականից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել