HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգը «Հայաստան» հիմնադրամին հատկացրել է 500 հազար եվրո

Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի նախագահ Պատրիկ Դեվեդջյանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախագահ Պետրոս Թերզյանը ստորագրել են պայմանագիր` Տավուշի մարզում գյուղատնտեսության զարգացման երկամյա ծրագրի իրականացման վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում այս տարի Օ-դը-Սեն նահանգը հիմնադրամին կտրամադրի կես միլիոն եվրո: Այս մասին տեղեկացնում է Հայաստան համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունը: Ֆինանսական օժանդակությունը հիմնականում կտրամադրվի Տավուշի մարզում ոռոգման համակարգի նորոգման, կաթի մթերման կայանների ստեղծման եւ գյուղտեխնիկայի` տրակտորների եւ կոմբայնների համակցված կայանի ստեղծման համար: Հատուկ ուշադրություն կդրաձվի տեխնիկական վերապատրաստմանը եւ արտադրության որակի բարձրացմանը: Նախքան պայմանագրի վավերացումը` նահանգային խորհուրդը միաձայն քվեարկել է հօգուտ դրամաշնորհի տրամադրման: Նահանգային իշխանությունների կողմից միջազգային գործընկերների ընտրության չափանիշները ներառում են վերջիններիս կարողությունները, նախորդ փորձը, թափանցիկությունը, ինչպես նաեւ բուն ծրագրի ընդհանուր կարեւորությունը: Հայաստանը`Օ-դը-Սեն նահանգի աղքատության վերացման ծրագրի մեջ ընդգրկված չորս երկրներից է: Մնացած երեքն են Կամբոջան, Մալին եւ Հայիթին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter