HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ծառայություն` ծառայության դիմա՞ց

Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը հայտարարեց, որ մարտի 1-ից հետո Հայաստանի իշխանությունները մոտ 100 հոգուց բաղկացած մի անօրինական ցուցակ են ներկայացրել Վրաստան, որտեղ ներկայացված են եղել հետախուզման մեջ չգտնվող մարդկանց անուններ. "Ներքին կարգով զանգել են Վրաստանի ներքին գործերի նախարարին և խնդրել` եթե այս մարդուն տեսնեք, բռնեք, պահեք, մենք կգանք կտանենք": Ըստ նրա` Վրաստանն էլ, որպես բարեկամ երկիր, կատարել է այդ անօրինական խնդրանքը, որի արդյունքում բռնել են Խաչատուր Սուքիասյանի եղբորը և Սուրեն Սիրունյանին: Իգիթյանի խոսքերով` հենց այդ անօրինական քայլնի գնալն է և 58 քաղբանտարկյալների առկայությունը, որ Հայաստանի իշխանություները չեն կարող այսօր բարձրացնել հարևան Վրաստանում ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացների` քաղաքական դրդապատճառներով ձերբակալության հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter