HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Նոր պատրվակ` «Յոթի գործը» հետաձգելու համար

«Յոթի գործը» փակուղու մեջ է ոչ այն պատճառով, որ քաղբանտարկյալները ոտքի չեն կանգնում, քանի որ 500-600 անգամ դատ է եղել, որ ոտքի չեն կանգնել, բայց առաջին անգամ դատավորը հիշեց, որ իրեն չեն հարգում, իշխանությունները ուղղակի փնտրում էին մի պատրվակ` գործը կանգնեցնելու համար, այժմ էլ այդ պատրվակը կլինի 300 և 225 հոդվածները փոխելը»,- հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Ազգային ժողովը նիստ չի հրավիրում ձերբակալված պատգամավորների խնդրանքով, Հ. Իգիթյանն ասաց. «Ազգային ժողով` որպես օրենսդիր մարմին, չունենք, և ոչ այն պատճառով, որ դա չի արտացոլում հասարակության ներսում առկա քաղաքական հայացքները, այլ որովհետև այնտեղ մարդիկ երբեք որպես քաղաքական գործիչ հանդես չեն եկել և որևէ քաղաքական ինքնուրույնություն չունեն»: Բացի այդ, Հովհաննես Իգիթյանը չի կարծում, որ պատգամավորներից որևէ մեկը ծանոթ է մեղադրանքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter