HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային սննդի 750 օբյեկտից 126-ն առանձնացված տարածքներ է ապահովել ծխելու համար

Օգոստոս ամսվա դրությամբ Երևանում գործող հանրային սննդի օբյեկտներից 126-ն առանձնացված տարածքներ է ապահովել ծխելու համար, այդ թվում 38 հանրային սննդի օբյեկտ՝ Կենտրոն վարչական շրջանում, 29՝ Արաբկիրում, 9՝ Շենգավիթում, 8-ը՝ Նորք-Մարաշում, 7-ը՝ Ավանում և այլն:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ծխելու համար առանձնացված տարածքներ, հատվածներ կամ գոտիներ կազմակերպելու առաջարկ էր արվել մայրաքաղաքում ավելի քան 750 հանրային սննդի ծառայություններ իրականացնողի՝ Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման սահմանափակումների մասին քաղաքապետի մայիսի 17-ի որոշման հիման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter