Արտոնությունները երկարաձգվել են
Այսօր գործադիրը փոփոխություն է կատարել կառավարության 2004թ. ապրիլի 14-ի «Նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ սահմանելու մասին» որոշման մեջ, որով ջրային համակարգի ընկերությունների համար սահմանված արտոնությունները երկարաձգել է մինչեւ 2012թ.` վերջիններիս ազատելով «Շահութահարկի մասին» օրենքով նախատեսված նվազագույն շահութահարկի ամսական վճարներ կատարելուց։ Այս մասին հայտնում է կառավարության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել