HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակույթի հանրահռչակման ծրագիրն ընդունվել է

Գործադրի այսօրվա նիստում կառավարության անդամները հավանություն են տվել մշակույթի հանրահռչակման ծրագրին եւ միջոցառումների ցանկին, որի նպատակն է` նպաստել Հայաստանի վարկանիշի վրա բացասաբար անդրադարձող գործոնների ազդեցության նվազմանը եւ հայկական մշակույթի ու Հայաստանի, որպես հնամյա, միեւնույն ժամանակ նոր մշակութային բացահայտումների վայրի (հասցեի) նկատմամբ միջազգային հետաքրքրության, հայկական մշակույթի դերի ու նշանակության աճին` նաեւ համաշխարհային մշակույթի շրջանակներում։ Այս մասին հայտնում է կառավարության մամլո գրասենյակը: Հանձնարարվել է մշակույթի նախարարին` վարչապետի հաստատմանը ներկայացնել մշակույթի հանրահռչակման ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը եւ աշխատակարգը։ Հանձնարարվել է նաեւ մշակույթի հանրահռչակման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերն ընդգրկել ՀՀ 2010-2012թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter