HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գումարներ` պահուստային ֆոնդից

Գործադիրը 2009թ. իր պահուստային ֆոնդից այսօր 6 մլն 320 հազար դրամ է հատկացրել Մշակույթի նախարարությանը` ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի իրականացման նպատակով «Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար։ Մշակույթի նախարարին հանձնարարվել է` հատկացված գումարը հիշյալ ՊՈԱԿ-ին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա։ Այս մասին հաղորդում է կառավարության կայքէջը: Մեկ այլ որոշմամբ, կառավարության 2009թ. պահուստային ֆոնդից 37 մլն 245 հազար դրամ է հատկացվել նաեւ Տարածքային կառավարման նախարարությանը` «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսների պահպանման ծախսերի ֆինանսավորման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter