HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղում կնշվի Արթուր Մկրտչյանի 50-ամյակը

Այս տարվա փետրվարի 16-ին լրանում է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան 50-ամյակը: Անկախ Ղարաբաղի առաջին ղեկավարի կյանքը ողբերգականորեն ընդհատվեց 1992թ. ապրիլի 14-ին: Նրա մահվան հանգամանքներն այդպես էլ հասարակությանը հայտնի չդարձան, բայց մարդկանց հուշերում նա մնացել է որպես հայրենասիրության, բարոյականության եւ արժանապատվության խորհրդանիշ: Հոբելյանը նշելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ստեղծել կառավարական հանձնաժողով, որը կղեկավարի ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը: Հանձնաժողովը պետք է հնգօրյա ժամկետում մշակի եւ հաստատի Արթուր Մկրտչյանի 50-ամյակի նշման միջոցառումների ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter