Հակառակորդը մեկ շաբաթում հրադադարը խախտել է 100 անգամ
Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց:
Առաջնային գծում, բացի «AK» տիպի հրաձգային զինատեսակներից, թշնամին կիրառել է նաև «Սև նետ» և «CBD» տիպի դիպուկահարային հրացաններ և «ПК» ու «ДШК» տիպի գնդացիրներ:
«Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները պահպանել են հրադադարի պայմանները և վստահորեն կրել մարտական հերթապահություն»,- հայտնում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել