HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չոռնիի» ինքնությունը դեռ պարզված չէ

Երեկ ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Մերուժան Ս.-ին եւ 28-ամյա Հարություն Ա.-ին: Պարզվել է, որ նրանք 2008 թ. դեկտեմբերի 31-ին «Չոռնի» մականունով իրենց հանցակից ընկերոջ հետ Սեբաստիայի փողոցի թիվ 141/1 շենքի մոտ դանակի սպառնալիքով հափշտակել են 18-ամյա Համբարձում Գ.-ի պարանոցի ոսկյա շղթան` 1.300 ԱՄՆ դոլար արժողության: «Ձեռնարկվում են միջոցառումներ «Չոռնիի» անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter