HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այցելել են կալանավորված պատգամավորներին

Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Աժ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանն այցելել են ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին եւ Հակոբ Հակոբյանին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Պատգամավորները բաց նամակով դիմել էին ԱԺ նախագահին` հրավիրել ԱԺ արտահերթ նիստ իրենց եւ գլխավոր դատախազի մասնակցությամբ: Այդ տեղեկատվության համաձայն` նրանք նշել էին, որ իրենց մեղքը չի հիմնավորվել եւ պահանջում էին, որպեսզի գլխավոր դատախազը ներկայացնի իրենց մեղքն ապացուցող տվյալներ: Գեղամ Ղարիբջանյանը եւ Վիկտոր Մնացականյանը պատգամավորներին պարզաբանումներ են ներկայացրել առ այն, թե որ դեպքում է հրավիրվում արտահերթ նստաշրջան: Նրանք նաեւ ասել են, որ ԱԺ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որ պետք է ուսումնասիրի Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխման հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter