HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանը համաձայնել է Հայաստանին տրամադրել 500 մլն դոլարի վարկ

Այս մասին հաղորդել է Հետքի Մոսկվայի աղբյուրը: Նույն աղբյուրի համաձայն` Մոսկվայում է գտնվում կառավարության պատվիրակությունը` Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի գլխավարությամբ: Սպասվում է, որ այսօր կհայտարարվի Հայաստանին վարկ տրամադրելու մասին: Վարկի պայմանների մասին մանրամասներ մեզ դեւեւս չի հաջողվել պարզել:  Վերջերս ռուսական Ինտերֆաքս գործակալության տարածած հաղորդագրության համաձայն`Հայաստանին Ռուսաստանի կողմից վարկ տրամադրելու շուրջ երկու երկրների կառավարությունները բանակցում են սկսած 2008 թվականի դեկտեմբերից: Նշվում էր նաեւ, որ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու նպատակով Հայաստանը Ռուսաստանից 1 միլիարդ դոլարի վարկ է խնդրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter