HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերակառուցվելու է Գյումրի-2 ենթակայանը

finminՀունվարի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարության, KfW գերմանական բանկի և «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև ստորագրվեց «Վարկի տրամադրման և ծրագրի  ֆինանսավորման պայմանագիր», որի համաձայն Գյումրի-2 բարձրավոլտ ենթակայանի վերակառուցման նպատակով  հատկացվում է մինչև 14,6 միլիոն եվրո` բյուջետային և շուկայական միջոցների խառը ֆինանսավորման տեսքով: Ինչպես հայտնում է ֆինանսների նախարարության կայքէջը` պայմանագիրը ստորագրվել է 2008թ.-ի մայիսի 16-ին ՀՀ և ԳԴՀ կառավարությունների միջև կնքված ֆինանսական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի հիման վրա: Ծրագրով նախատեսվում է լիովին վերականգնել Գյումրի-2 ենթակայանը` այն հագեցնելով ժամանակակից հուսալի սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա բարձրացնել Գյումրի քաղաքի և հարակից համայնքների էներգամատակարարման հուսալիությունը` զուգահեռաբար նախադրյալներ ստեղծելով տարածաշրջանային համագործակցության համար: Գյումրի-2 բարձրավոլտ ենթակայանը ոչ միայն ապահովում է Գյումրի քաղաքի և Հայաստանի հյուսիս-արևմտյան շրջանների էլեկտրամատակարարումը, այլև ունի տարածաշրջանային նշանակություն: Այն կարող է Գյումրի-Կարս բարձրավոլտ գծի միջոցով ապահովել Թուրքիայի հետ էլեկտրաէներգիայի փոխանակումը: Ենթակայանը կառուցվել է դեռևս 1972թ.-ին և զգալիորեն վնասվել է 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի արդյունքում: Միաժամանակ, սա «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի  համակարգի միակ բարձրավոլտ ենթակայանն է, որում մինչ օրս չեն իրականացվել մեծածավալ վերականգնողական աշխատանքներ: Էլեկտրաէներգիայի հաղորդման ոլորտում Հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում և KfW գերմանական բանկի ֆինանսավորմամբ արդեն իսկ վերականգնվել են Կամո, Վանաձոր-2 և Ալավերդի-2 բարձրավոլտ ենթակայանները և ներկայումս միջազգային մրցույթ է ընթանում` Վանաձոր-1 ենթակայանի վերականգնման նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter