HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանները պնդում են, որ Ստեփանակերտի դատական նիստերին ՀՀ-ից ժամանած փաստաբանների անվտանգությունն ապահովված չէ

Հաշվի առնելով 2011 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Դավթյանի նախագահությամբ Ստեփանակերտ քաղաքում քննվող Մանվել Հազրոյանի նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճռի հրապարակման և դրանից հետո տեղի ունեցած միջադեպերը, որոնց վերաբերյալ մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին,

Նկատի ունենալով, որ 2011 թվականի օգոստոսի 3-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել մեր պաշտպանյալին և բռնություն գործադրել փաստաբանի նկատմամբ, որի վերաբերյալ մենք 2011 թվականի օգոստոսի 4-ին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և պահանջել ենք Մանվել Հազրոյանին անհապաղ ներկայացնել դատաբժշկական փորձագետներին և հարուցել քրեական գործ,

Չնայած նրան, որ նշված դեպքը լուսաբանվել է նաև լրատվամիջոցներով՝ նշված պահանջները մնացել են թղթի վրա:

Հայտարարում ենք, որ 2011 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Աթանյանի կողմից Ստեփանակերտ քաղաքում նշանակված Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում սպանված Գևորգ Կոծինյանի թիվ 91250515 քրեական գործով դատաքննությանը որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ չենք կարող մասնակցել, քանի որ Ստեփանակերտ քաղաքում անցկացվող դատական նիստերին դատավարության կողմերի, մասնավորապես Հայաստանից ժամանած փաստաբանների անվտանգությունն ապահովված չէ:

Մեր մասնակցությունը ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում իրականացվող ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերին կապահովենք այն ժամանակ, երբ ՀՀ դատական իշխանության ղեկավար պաշտոնատար անձինք կերաշխավորեն ԼՂՀ գտնվելու ժամանակ մեր անվտանգությունը:

ՀՀ Փաստաբանների պալատի անդամներ
Փաստաբան Էդմոն Մարուքյան
Փաստաբան Կարեն Թումանյան
06.08.2011թ.

Մեկնաբանություններ (2)

Varaz Syuni (Amsterdam)
Yes ays mijadepy MI KANI angam tesel em TV-ov. SHAT em XXCHATSEL Մանվել Հազրոյանին, vory, inchkan haskatsa, Yezdi e...............Mi hantsagortsutiuny CHI ARDARATSNUM mek ayl hantsagortsutiun..........LRIV hamadzayn en Փաստաբանների het....................PS. Isk VERJAPES ERB piti sksen datel nayev ORINAZANTS u KASHARAKER spanerin u irents hovanavornerin? Te MIAYN pokrik dzknerin en brnum?
Հայ
Փաստաբան եղբայրներ, կարողա դուք ադրբեջանական ջրաղացին եք ջուր լցնում? Էդ երբ ուրիշ ճանապարհով ձեր իրավունքները պաշտպանել փորձեցիք, մերժվեցիք ու հիմա ստիպված Արցախի բարի համբավի հետ եք խաղում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter