HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Նոր համաձայնագիր` ԼՂՀ կառավարության եւ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի միջեւ

Վաղը ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա ԼՂՀ կառավարության եւ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության միջեւ համաձայնագրի ստորագրման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Թե ի՞նչ համաձայնագիր է ստորագրվելու` դեռ հայտնի չէ: Տեղեկացնենք, որ նման մի փաստաթուղթ ստորագրվել է 2008-ի ապրիլի 26-ին: Հուշագրով «Ղարաբաղ Տելեկոմը» պարտավորվում էր 2008թ. Արցախում իրականացնել 500 մլն դրամի բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Ստեփանակերտում պետք է ստեղծվեր արդիական սարքավորումներով հագեցած բժշկահետազոտական լաբորատորիա, ձեռք բերվեր ռեանիմոբիլ եւ կառուցվեր Մարտակերտի շրջանային հիվանդանոցը: Ինչպես Հետքի հետ զրույցում նշեց ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից առողջապահության համակարգի բարելավման նպատակով նախատեսված 500 միլիոն դրամ գումարը ամբողջությամբ փոխանցվել է, որն ուղղվել է ռեանիմոբիլ ձեռքբերելուն, Մարտակերտի շրջանային հիվանդանոցի կառուցմանը, բժշկահետազոտական լաբորատորիայի շինարարական աշխատանքներին, կահավորմանը եւ սարքավորումների զինմանը: Ա. Խաչատրյանի խոսքերով՝ լաբորատորիայի ծրագիրը կատարված է շուրջ 95 տոկոսով եւ, ամենայն հավանականությամբ, ավարտին կհասցվի մոտ մեկ ամիս հետո: Նա ավելացրեց, որ գումարներ են հատկացվել Հակահամաճարակային կենտրոնի եւ Շտապօգնության շենքի վերանորոգմանը, ինչպես նաեւ հեռախոսաֆիկացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter