HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Երեխաների իրավունքները՝ ԼՂՀ կառավարության ուշադրության կենտրոնում

ԼՂՀ կառավարությունը երեկ հավանություն է տվել երեխայի իրավունքների պաշտպանության 2009թ. միջոցառումների տարեկան ծրագրին, որում նշվում է, որ երկրի ապագայի եւ ազգային անվտանգության համար խնդրի կարեւորությունը պահանջում է ամենաշահավետ երկարաժամկետ կապիտալ ներդրում, որը կարող են կատարել հասարակությունը եւ պետությունը: Ըստ ծրագրի` ընթացիկ տարում նախատեսվում է 53 պետական ծավալուն միջոցառում` ուղղված օրենսդրության կատարելագործմանը, սոցիալական ապահովությանը, առողջապահական խնդիրների բարելավմանը, կրթական ոլորտի բարեփոխումներին եւ հանգստի, սպորտային ու մշակութային կյանքի կազմակերպմանը եւ այլն: Ինչպես ներկայացրել է սոցապահովության նախարար Նարինե Ազատյանը, արդի փուլում առաջնային են երեխաների, հատկապես խոցելի խմբերի սոցիալական պաշտպանության խնդիրները: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ 2008թ. տվյալներով՝ մինչեւ 18 տարեկան պետական նպաստ ստացող երեխաների թիվը 12 հազարից ավելի է, միակողմանի ծնողազուրկ մինչեւ 18 տարեկան երեխաներինը`1800: «Հատուկ ուշադրության կենտրոնում կպահվեն ծնողազուրկ երեխաների, մասնավորապես Ղարաբաղի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաների սոցիալական պաշտպանվածության խնդիրները։ 2008 թվականի ինն ամսվա տվյալներով՝ միակողմանի ծնողազուրկ մինչեւ 18 տարեկան երեխաների թիվ 1742 է, այդ թվում՝ 905 զոհված զինծառայողների երեխաներ: Հանրապետությունում այսօր առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաեւ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների մի մասը` շուրջ 51 երեխա, գտնվում են պետության լրիվ խնամքի տակ` երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում։ Միաժամանակ թվով 61 առանց ծնողական խնամքի մնացած երեխա վերցված են կենտրոնացված հաշվառման: Այս ծրագրում արծարծվել են նաեւ հաշմանդամ երեխաների հիմնախնդիրները: 2008-ի տվյալներով՝ հանրապետությունւոմ կա շուրջ 470 հաշմանդամ երեխա»,- տեղեկացրել է նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter