500 մլն դոլարի վարկի մասին լուրը ոչ հաստատվեց, ոչ էլ՝ հերքվեց
Ֆինանսների նախարարի մամլո քարտուղար Իրինա Այվազյանը Հետքին տեղեկացրեց, որ Մոսկվայում գտնվող կառավարության պատվիրակությունը` Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի գլխավարությամբ, գիշերը վերադարձել է Երեւան:
Մամլո խոսնակը ոչ հաստատեց եւ ոչ էլ հերքեց լուրը, թե Ռուսաստանը Հայաստանին 500 մլն դոլարի վարկ է տրամադրել. «Քանի որ գործընթացն այժմ բանակցային փուլում է, մենք չենք կարող հաստատել կամ հերքել վարկի մասին լուրը, բայց առաջիկայում, երբ կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեն, կտեղեկացնենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հետքի Մոսկվայի աղբյուրը տեղեկացրել էր, որ Ռուսաստանը համաձայնել է Հայաստանին 500 մլն դոլարի վարկ տրամադրել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել