«Այլընտրանքը» հարցնում է օմբուդսմենին
Ամենատարբեր առիթներով Դուք բազմիցս հայտարարել եք, որ 7-ի գործով մեղադրվողներին քաղբանտարկյալ կոչել-չկոչելու հարցը պարզ կդառնա միայն նրանց դատավարության ավարտից հետո: Չանդրադառնալով այսօրինակ պատճառաբանությանը` Ձեզ հարց ենք ուղղում.
Արդեն իսկ կան բազմաթիվ ավարտված գործեր, վաղուց ուժի մեջ մտած դատավճիռներ: Ըստ այդմ` Դուք քաղբանտարկյալներ համարում եք օրինակ Դավիթ Մաթեւոսյանին, Աշոտ Մանուկյանին, Վարդգես Գասպարիին կամ Սմբատ Այվազյանին, որոնց գործերի մակերեսային ուսումնասիրման դեմպքում անգամ ակնհայտ է, որ դատապարտվել են միայն ու միայն ոստիկանների հակասական ցուցմունքների հիման վրա, ինչի անթույլատրելիության մասին քանիցս արտահայտվել են տարբեր միջազգային կառույցներ, մասնավորապես` ամրագրված է ԵԽԽՎ բանաձեւերում:
Ձեր պատասխանից կամ դրա բացակայությունից հետո ստիպված կլինենք հարցը կրկնել` պարբերաբար:
Այլընտրանք հասարակական-քաղաքական նախաձեռնություն
30.01.2009.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել