HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջեւանի քաղաքապետը լավ չի աշխատում

Դատախազության կայքէջի հողորդմամբ Ոստիկանության Իջեւանի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու համար: Իջեւանի քաղաքային զբոսայգում ինքնակամ շինարարություն իրականացվելու փաստի կապակցությամբ ստուգումներ իրականացնելիս ոստիկանությունը պարզվել է, որ Իջեւանի  համայնքի ղեկավարի կողմից նշված հանգամանքը հայտնաբերվել է դեռեւս 2008 թվականի հուլիսի 29-ին: Սակայն Իջեւանի համայնքի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, որի վրա, գործող օրենսդրությամբ, դրված է հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու պարտականությունը, օրենքով սահմանված երկամսյա ժամկետում վարչական պատասխանատվության չի ենթարկել ապօրինի հողազավթում եւ ինքնակամ շինարարություն իրականացրած Ա.Դավթյանին: Ոստիկանության Իջեւանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  315 2 –րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter