HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ս. Դեմիրճյան. "Եվրախորհրդի բանաձևն ընդդիմության համար ձախողում չէ"

stepan"Եթե Եվրոպայի խորհուրդը ձայնի իրավունքից չզրկեց պատվիրակությանը, դա դեռ չի նշանակում, որ հարցը հանգուցալուծվել է, և ճգնաժամը հաղթահարվել է,- կարծիք հայտնեց ՀԺԿ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ,- ի վերջո, ճգնաժամը պայմանավորված է ոչ թե Եվրախորհրդի բանաձևերով, այլ մարտի 1-ի իրադարձություններով": Ս. Դեմիրճյանի խոսքերով` Եվրախորհրդի որոշումը Հայ ազգային կոնգրեսի համար ձախողում չէ, քանի որ իրենք չէին ցանկանում, որ Հայաստանը զրկվի ձայնից, այլ ուղղակի պահանջում էին բանաձևի պահանջների կատարում: Այնումենայնիվ, ինչպես և ընդդիմության մյուս ներկայացուցիչները, Ստեփան Դեմիրճյանը համոզված է, որ Եվրախորհուրդը նման որոշում ընդունել է Ջ. Պրեսկոտին և Ժ. Կոլոմբիեին վերջին այցի ժամանակ իշխանությունների կողմից տրամադրված միակողմանի տեղեկությունների և խոստումների վրա, թե իշխանությունները հարցերը կլուծեն: Իսկ միակողմանի տեղեկությունը ճշգրիտ չի եղել, քանի որ ազատ արձակված 16 անձանցից 2-ն են միայն քաղբանտարկյալների ցուցակում ընդգրկված: Բացի այդ, Դեմիրճյանի խոսքերով` նրանց ազատ արձակեցին Եվրախորհրդի նստաշրջանից մի քանի օր առաջ, և իրենք ժամանակ չունեին այս մասին Եվրախորհրդին տեղեկացնելու: Ինչ վերաբերում է 300 և 225 հոդվածների փոփոխությամբ ընդդիմության ակտիվիստներին ազատ արձակելուն, Ստեփան Դեմիրճյանն ասաց. "Իշխանությունները այս տարբերակն են գտել հարցը լուծելու համար` փոխում են հոդվածները, և դա հիմք է տալիս ազատ արձակելու քաղբանտարկյալների մի մասին, սակայն հարցն այն է, որ այդ գործերը, ինչպես և մյուս հոդվածներով հարուցված գործերը շինծու են, իշխանություններն այս ձևով փորձում են իրենց դեմքը փրկել, բայց Եվրախորհուրդը պահանջել է նաև միայն ոստիկանների ցուցմունքների վրա դատապարտվածներին ազատ արձակել": ՀԺԿ նախագահը համոզված է, որ այս բանաձևը կնպաստի խնդրի լուծմանը, այն է`քաղբանտարկյալները ազատ կարձակվեն: Ըստ Ս. Դեմիրճյանի` դա բխում է նաև իշխանությունների շահերից: Ընդդիմությունը պետք է պարտադրի նրանց ռեալ քայլեր իրականացնել: Ս. Դեմիրճյանի կարծիքով` ընդդիմության գործողութուններում մեծ փոփոխությունների կարիք չկա, քանի որ իրենք շարունակելու են բոլոր օրինական միջոցներով պայքարել իրենց կողմից բարձրացված խնդիրների լուծման համար`ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերականգնել սահմանադրական կարգը, իրականացնել մարտի 1-ի դեպքերի օբյեկտիվ հետաքննություն, ազատվել երկրում հաստատված կրիմինալ-օլիգարխիկ համակարգից, որը խոչընդոտում է երկրի զարգացմանը: "Ակնհայտ է, որ այս իշխանությւոնները չեն կարող դա անել, քանի որ, ըստ էության, այդ կրիմինալ համակարգի երաշխավորն ու պատանդն են, պետք է անկաշկանդ իշխանություն, որը կկարողանա իսկապես վճռական քայլերով փոխել վիճակը",- ասաց Դեմիրճյանը: Սակայն, ընդդիմադիր քաղաքական գործիչն ավելացրեց նաև, որ "ընդդիմություն էլ պիտի սթափ վերլուծի իրավիճակը, ինքնաքննադատորեն վերաբերվի իր գործունեությանը, կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակությանը հայտնի իր տեսակետները, ցույց տա, որ կարող ավելի լավ մոտեցումներ առաջարկել հաարակությանը հուզող խնդիրների լուծման համար": Դրա համար էլ, ըստ նրա, ընդդիմության գործունեությունը չի կարող սահմանափակվել միայն հանրահավաքներով, կարող են լինել հանրահավաքային դադարներ, բայց դա չի նշանակում, որ եթե հանրահավաքներ չկան, այլ գործունեություն չկա: Անդրադառնալով տարածված այն տեսակետին, որ Եվրախորհրդի բանաձևը կապ ունի Լեռնային Ղարաբաղում զիջումների գնալու հետ, Ստեփան Դեմիրճյանն ասաց. "Մեկ բան ակնհայտ է, որ այս փուլում, երբ համանախագահները խոսում են հարցի լուծմանը մոտ լինելու մասին, կարելի է ենթադրել, որ Եվրախորհուրդը չէր գնա նման կտրուկ քայլերի, և առհասարակա պետք է հաշվի առնել, որ Եվրախորհուրդը միշտ էլ հավասարակշռված մոտեցումներ է ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ":

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter