HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ է պետբյուջեն զրկվում եկամուտներից

Այսօր ՀՀ կառավարությունում սկսվել է ՀՀ նախարարությունների եւ ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների 2008թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը։ Օրվա առաջին կեսին հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, ՀՀ տրանսպորտի եւ կապի, քաղաքաշինության նախարարները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ հաշվետվությունների տեքստերը կհրապարակվեն եւ տեղակայված կլինեն նախարարությունների կայքերում, իսկ այս քննարկումներում անդրադարձ կլինի միայն չկատարված կամ խնդրահարույց հարցերին։ Քննարկման սկզբում վարչապետը կարեւորել է նախարարությունների եւ գերատեսչությունների դերը պետբյուջեի եկամտային եւ ծախսային հոդվածներով իրենց իրավասությունների շրջանակներում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու եւ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու գործում։ Մասնավորապես, վարչապետը հատուկ ուշադրություն է հրավիրել բյուջետային (ֆինանսական) կարգապահության ապահովման հարցում պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցության, պետական տուրքերի գանձման հարցերում հսկողության ուժեղացման եւ տեղեկությունների փոխանակման արդյունավետության բարձրացման խնդիրներին։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածներով պետությունից գումար ստացող կազմակերպությունների մոտ տեղի է ունենում ծախսերի վերադասավորում, ավելացված արժեքի հարկի դեբետները ներառող ձեռքբերումների հաշվին հաճախ նվազեցվում են աշխատավարձին կատարվող հատկացումները եւ ընդհանուր շահույթը, ինչի հետեւանքով երբեմն չի ապահովվում անգամ նվազագույն շահութաբերությունը։ «Մենք պետք է խստագույնս հետեւենք, որպեսզի նախարարություններն այդպիսի վերաբաշխումներ այլեւս չանեն, որի արդյունքում պետական բյուջեն զրկվում է իր եկամուտներից։ Անհրաժեշտ է ապահովել օրենքով սահմանված տեղեկությունների ժամանակին ներկայացում` այս հոդվածների գծով, որպեսզի հարկային մարմինները կարողանան իրականացնել վերահսկողություն։ Բոլոր նախարարներն անձնական պատասխանատվություն են կրելու այս վերահսկողության համար»,- ասել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter