Հարկահավաքման խնդիրը բոլոր նախարարություններինն է
Այսօր կառավարության նիստում խոսելով Էներգետիկայի ոլորտում առկա խնդիրների մասին, մասնավորապես, հարկային մուտքերի վերաբերյալ` վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ դրանց վրա բացասական ազդեցություն ունեն տվյալ բնագավառում բնական կորուստների մակարդակը, դեբիտորական պարտքերի դուրսգրումները, նախորդ տարիներից փոխանցված վնասները եւ հիմնական միջոցների վերագնահատումները։
Ըստ նրա` անհրաժեշտ է, որպեսզի նախարարության կողմից համապատասխան ստորաբաժանումներն իրականացնեն վերահսկողություն, եւ եթե լինում են խնդիրներ, ապա անհապաղ դրանց մասին տեղյակ պահեն հարկային մարմիններին։
«Անհրաժեշտություն կա, որպեսզի մեր բոլոր նախարարները գիտակցեն, որ հարկահավաքման խնդիրը միայն պետական եկամուտների կոմիտեի խնդիրը չէ, այլ բոլոր նախարարությունների եւ կառավարության բոլոր անդամների պարտականությունն է։ Սա բոլորի համար, իսկ էներգետիկայի նախարարության համար սա նոր ոլորտ է։ Գիտեք, որ բնական պաշարները մենք տեղափոխել ենք էներգետիկայի նախարարություն եւ, ըստ էության, սա նոր գործառույթ է լինելու նախարարության համար», - նշել է վարչապետը` կարեւորելով այս ոլորտի օրենսդրական անհրաժեշտ դաշտի ձեւավորումից հետո իրականացվելիք աշխատանքները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել