HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանձնարարել է բացատրական աշխատանք տանել քաղաքացիների հետ

Այսօր ՀՀ կառավարությունում նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների 2008թ. գործունեության հաշվետվությունների քննարկման ժամանակ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հաշվետվության կապակցությամբ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար սահմանված տուրքի հաշվառման մասով իրականացվել է օրենսդրական փոփոխություն։ Նա հանձնարարել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին` այդ մասին որոշակի տեղակատվություն ներկայացնել, իրազեկել հանրությանը։ «Ըստ էության, այս փոփոխությունը, որ մենք իրականացրինք, մի կողմից` էապես հեշտացնում է մեր քաղաքացիների խնդիրները, բայց մյուս կողմից էլ անհրաժեշտ է բացատրական աշխատանք տանել, որպեսզի թյուրիմացություններ չլինեն»,-ասել է նա։ Օդի տուրքի հետ կապված, վարչապետը հանձնարարական է տվել նաեւ ՀՀ ֆինանսների նախարարությանը, քանի որ գործուղումների հետ առնչվող բոլոր որոշումները` ըստ նախարարությունների, տիրապետում է հենց այդ նախարարությունը, եւ հանձնարարել է, որ այդ հարցում բոլորը համագործակցեն ՀՀ ֆինանսների նախարարության հետ։ Տիգրան Սարգսյանը նախարարների եւ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է ՀՀ վերահսկիչ պալատի կողմից բացահայտված խախտումների վրա եւ հանձնարարել է որոշակի միջոցառումներ իրականացնել` ապագայում դրանք բացառելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter